«Իսրայելի հարձակումներն Իրանի տարբեր թիրախների վրա սկսվել են առանց որևէ նախաբանի և համարվում են ներխուժում իրանական տարածք։ Հարձակման են ենթարկվել տարբեր թիրախներ, որոնցից ամենակարևորը Նաթանզի միջուկային օբյեկտն էր, ինչպես նաև Թեհրանում որոշ թիրախներ, ինչի հետևանքով Թեհրանում և տարբեր քաղաքներում մեծ թվով հասարակ մարդիկ են նահատակվել»,- ասել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին:               
 

Լրագրող լինելը կոսմոպոլիտ ու անհայրենիք լինել չի նշանակում

Լրագրող լինելը կոսմոպոլիտ ու անհայրենիք լինել չի նշանակում
09.05.2025 | 10:39

Հայ լրագրող կոչվող տգետների մի ստվար զանգված, որ մի քանի գրոշ հոնորարի, մի աման լափ վաստակելու համար օրուգիշեր շան պես վազում է ամեն ոչնչության հետևից, փողոցներն ու դռնեդուռ ընկած, հայտնաբերում է երկրի գլխավոր թրքին պաշտպանող ուղեղազուրկ տգետների, հիվանդ զոմբիների ու սրանց տխմարությունները տարածում, հասկանու՞մ է, որ դրանով ծառայում է հայության ու երկրի գլխավոր թշնամուն, ցուցադրում, որ ահա այսպիսի հազարավորները հրեշի թիկունքին են, հավանում են Հայաստանը ծախելու, կործանելու, վերացնելու նրա քաղաքականությունը։

Հո՞ անննասուն չեք, այ դեբիլներ։

Լրագրող լինելը կոսմոպոլիտ ու անհայրենիք լինել չի նշանակում։

Դուք առաջին հերթին Հայաստանի քաղաքացի եք, ու ձեզ համար գերակա արժեքը սեփական երկրի, հայրենիքի շահը պիտի լինի։

Արդեն մի քանի անգամ գրել եմ, որ հենց դուք եք տասնյակ, հարյուրավոր ոչնչությունների քաղաքական դեմք սարքել, նրանց տխմարությունները տարածելով, նպաստել, որ օրեցօր ավելի լկտիանան ու հաբռգեն։

Տեղեկատվություն տարածելը, ինֆորմացիա տարածելը, կարևորագույն անցուդարձերը լուսաբանելը միանգամայն այլ բան է ու ոչ մի կապ չունի ձեր կողմից տգիտություն, էժանագին սենսացիա տարածելու, մարդկանց մոտ պարբերաբար դեբիլի, տխմարի, լկստվածի, ստահակի կերպար ու ճաշակ ձևավորելու ձեր գործունեության հետ։

Եթե մի աման ապուրը ձեզ համար ավելի թանկ է, քան հայրենիքը, ապա թքել եմ ձեզ վրա ու ձեր կերած լափի վրա։

Վարդգես ՕՎՅԱՆ

Հ.Գ.

Գուցե կոշտ եմ գրել, բայց դուք դրան եք արժանի, որովհետև երեք տասնամյակ է լծված եք հայրենի երկիրը վերացնողների ջրաղացին ջուր լցնելու ստոր գործին։

Դա լրագրություն չէ, ժուռնալիստիկա չէ, այլ բացահայտ բ-ություն։

Դիտվել է՝ 953

Մեկնաբանություններ